«Չեն կարող ԵԼՔ-ը և Սերժ Սարգսյանը խոսել նույն խնդրի մասին». Զարուհի Փոստանջյան
«ԵԼՔ-ի կոզմից հրապարակված տեքստերը քաղաքական չեն՝ ուղղակի հայտարարություններ են, իսկ յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտականությունն է քաղաքական օրակարգ հարուցել և պահանջել քաղաքական լուծումներ: Քաղաքական է այն պահանջը, երբ ասում ես պետք է փոխվի համակարգը, ոչ թե պայքար տանել հետևանքի դեմ, որովհետև, գուցե հետևանքը մի փոքր մեղմանա, բայց խնդիրը լուծում չի ստանա»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի դիրքորոշում հայտնեց Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԵԼՔ-ի կազմակերպած երթին: Բանախոսի համոզմամբ՝ ԵԼՔ-ի մոտ քաղաքական օրակարգ դժվար է նկատել. « Պետք է լինի համակարգային փոփոխություն, այս դեպքում նրանք առաջարկում են խնդրի ժամանակավոր սառեցում, բայց ոչ լուծում»: Ըստ բանախոսի՝ ԵԼՔ-ը և Սերժ Սարգսյանը նույն խնդրին չեն անդրադառնում: «Չեն կարող ԵԼՔ-ը և Սերժ Սարգսյանը խոսել նույն խնդրի մասին՝ ենթադրելով քաղաքական լուծումներ: Խոսքս վերաբերում է գնաճին, ինչի վերաբերյալ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ունեն միևնույն դիրքրոշումը»,- եզրափակեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը: Քրիստինե Աղաբեկյան
