«Հայելի» մամուլի ակումբում այսօր խոսելով ԵԼՔ-ի կազմակերպած երթից՝ Արայիկ Հարությունյանը նշեց հետևյալը. «Թանկացումները, որոնք կան հիմա պայմանավորված են հարկային օրենսգրքի փոփոխություններով և մենք առաջարկում ենք օրենսգրքում կատարված փոփոխությունների չեղարկում»:
Բանախոսը ընդգծեց, որ երթի նպատակն ու պահանջը շատ հստակ են՝ հանրությանը դուրս բերել փողոց և օգտագործել այդ հնարավորությունները, որպեսզի չեղարկեն հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Նա տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ Շարմազանովն ու իր գործընկերները Ազգային ժողովի կարևորության մասին հիշում են, երբ փողոցը ակտիվանում է: «Շարմազանովը մեզ առաջարկեց բանակցել ԱԺ-ում, բայց մենք չհամաձայնեցինք: Բոլոր նախադրյալները ստեղծել ենք, որ հանրությունը գա մեզ հետ և նրա արձագանքից է կախված, թե մենք ինչքան հեռուն կգնանք այս հարցում»,- ամփոփեց բանախոսը:
Քրիստինե Աղաբեկյան
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը