Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների սաները Մայր Աթոռի շրջափակում հանդես եկան մշակութային գեղեցիկ միջոցառմամբ՝ տոնական օրն առավել ուրախ և հիշարժան դարձնելով ներկա ուխտավորների և այցելուների համար։
Միջոցառման ավարտին Հայորդյաց տների սաներին ընդունեց և իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Համբարձման տոնի առիթով Հայորդյաց տների սաներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց գեղեցիկ կատարումներով առավել պայծառացնելով տոնական օրը։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայորդյաց տներն իրենց նպաստն են բերում սաների շնորհների ու տաղանդների բացահայտման, նրանց հոգևոր-բարոյական և ազգային նկարագրի կերտման գործում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև Հայաստանի տարբեր քաղաքներում Հայորդյաց տների գործունեությունը՝ հորդորելով մանկավարժներին և սաներին եկեղեցական ու ազգային տոների առիթով իրենց համայնքներում ևս պարբերաբար հանդես գալ հոգևոր-մշակութային միջոցառումներով՝ ի նպաստ քրիստոնեական արժեքների և ազգային ավանդույթների հանրահռչակման։
Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, տնօրեններին, մանկավարժներին և հոգևոր սպասավորություն իրականացնող քահանա հայրերին՝ նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքի համար։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը