Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։
«Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։
Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը