Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ:

 

Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում:

«Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։

Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», – նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։

Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։

․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։

Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։

«Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։

 

․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։

 

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am