Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»

Երբ Կապանում ընտրությունների կապակցությամբ Փաշինյանը լաց էր լինում, մի տեսակ տարօրինակ դեժավյու եկավ մտքիս։ Հիշեցի «Խաթաբալա»-ի իրեք մանեթանոց լացողներին։ Էն մարդկանց, որ լացը ոչ թե ապրում են, այլ խաղում են՝ ըստ պատվերի։
Սկզբում սկսում են «թեթև ռեժիմով»․ աչքերը մի քիչ թրջում են, ստուգում են՝ տեսախցիկ կա՞, արձագանք կա՞։ Հետո, երբ հասկանում են՝ պատվերը լուրջ է, անցնում են լիարժեք արտադրական հզորության․
ձեռքեր՝ օդում,
դեմք՝ դրամատիկ,
մազեր՝ արդեն վտանգի տակ,
ու հանկարծ ամբողջ բեմը դառնում է ողբի փոքրիկ գործարան։
Բայց ինչքան էլ ճչան, ճանկռոտեն, “հոգևոր փլուզում” խաղան, մեկ է՝ ֆիլմի տրամաբանության մեջ միշտ կա էն սառը դիտողը, որը ասում է՝
-«էս իրեք մանեթի լա՞ց է»։


Ու Ֆրունզիկի կերպարն էլ աչքիս առաջ է գալիս՝ արդեն ներվերից դուրս եկած․
-«գլուխ եք հա պահում… մի մարդավարի ղա՜-ղա՜-ղա՜ արեք էլի…»
Լացողը էլ ավելի է ջանում, դեմքին խփում, մազերը պոկում, նորից փորձում է “ճիշտ տոնայնությունը” գտնել՝ ղա՜… ղա՜… վու՜յ վու՜յ… բայց մեկ է՝ ինչ-որ բան միշտ չի “համընկնում պատվերի հետ”։
Հիմա ինչու մտովի հիշեցի սա․ որովհետև նույն զգացողությունն էր առաջանում, երբ Փաշինյանը նախընտրական բեմադրության ժամանակ ձայնի վերջին խազով գոռում էր՝
«Ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ»։

Կարծես քննություն էր հանձնում՝ էմոցիայի պետական քննություն․ ամեն անգամ մի քիչ ավելի բարձր նոտա, մի քիչ ավելի ուժեղ հուզական ճնշում։ Հետո, երբ տեսավ, որ միայն ձայնը քիչ է, անցավ հաջորդ փուլին՝ աչքերի օգնությանը։
Ու վերջում էլ արդեն հայտարարեց՝
«Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»։
Կարծես սպասում էր, որ դահլիճը պիտի ավտոմատ կերպով միանա իրեն՝
լաց, ճիչ, մազապոկություն, համընդհանուր մելոդրամա։
Բայց իրականությունը միշտ մի քիչ ավելի սառն է ստացվում, ու էդտեղ նորից մտքում հնչում է նույն կինեմատոգրաֆիկ սառը գնահատականը՝
«էս իրեք մանեթի լա՞ց է…»

 Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am