Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գերշահույթից չեն հրաժարվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում արձանագրված գնաճի հետևանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. երթուղայինների վարորդները երեկվանից սկսել են բողոքի ակցիաները: Նրանք պահանջում են կա՛մ ավելացնել տրանսպորտի ուղեվարձը, կա՛մ նվազեցնել իրենց վրա դրված «պլանը», որպեսզի հնարավոր լինի նոր պայմաններում աշխատել: Բնականաբար, քաղաքային իշխանություններն առայժմ զերծ են մնում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելուց, քանի որ առանց այն էլ երկրում համատարած գնաճի դեպքում, երբ բնակչությունը սոցիալապես ծանր պայմաններում է, նման քայլը կարող է պայթյունավտանգ լինել: Բացի այդ` նրանք աչքի առաջ ունեն նախկինի տխուր փորձը, երբ տրանսպորտի թանկացման դեմ մարդիկ ընդվզեցին` բողոքի ցույցեր անցկացնելով, այնուամենայնիվ, 100 դրամ վճարելով: Իսկ գծատերերը, որոնց մի մասն էլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիները, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու որդիները, և այլք, չեն ցանկանում հրաժարվել գերշահույթներից` երթուղայինների վարորդներին «ծառայեցնելով» իրենց հարստացման գործին: Երեկ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե որպես գծատեր, ինչու վարորդների «պլանը չեք իջեցնում», պաշտոնյան նյարդայնացավ. «Դուք սկսում եք ուրիշ բաներ հարցնել, գրավոր հարցերը ուղարկեք… ուրիշ դաշտ եք մտնում բուն թեմաները թողած…»:   Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am