Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձ է հղել ադրբեջանական բանտից, որում նշում է, որ Բաքվում ընթացող գործընթացը դատավարություն չէ, այլ էթնոքաղաքական վենդետա։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Բաբայանի ընտանիքի միջոցով։
«Թանկագին հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհով մեկ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլ այլընտրանք պարզապես չունեմ, դուք գիտեք, որ մենք արդեն երեք տարի այստեղ ենք, դատական գործընթացներ են գնում և, իհարկե մեծ խախտումներով, բայց վերջին այդ խախտումներին գումարվել է ևս մեկը, անհետացել են այստեղ վերաքննիչ դատարան ուղղված իմ նամակ բողոքները, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը, իսկ մենք ուզում ենք դիմել միջազգային դատարան»,- ասել է նա։
