Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց

«Ժամանակ» թերթը գրում է. «Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի և օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է և թողնում է հակասական տպավորություն: Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերևս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության և խորհրդարանի համար: Թեև իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը և մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից և մոտիվացիաներից, կառավարության և խորհրդարանի գերակշռող մասը անկասկած հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, և ըստ այդմ գնաճը որպես հարկերի ավելացման հետևանք, պատկերացնում էին նույնպես: Հետևաբար, կամ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի և պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն վաղօրոք պլանավորել է նաև հետքայլերի որոշակի տարածություն և այսպես ասած միջինացված մի իրավիճակ, կամ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում և փորձումէ փնտրել ինչ-որ մեղավորների: Դա է վկայում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի թեմայով, հետո ԱԺ լսումներ անցկացնելու մասին այսպես ասած հորդորը խորհրդարանին, նաև այդ լսումների ելքին սպասելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, նաև Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած «բլից-կրիգը» ՊԵԿ ուղղությամբ, երբ մեկը վարչապետի բացակայությամբ իր մոտ էր կանչել ՊԵԿ նախագահին, մյուսը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո այցելեց ՊԵԿ: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, նախօրեին, որ պատրաստում են լուծումների օրենսդրական փաթեթ, որը կքննարկեն խորհրդարանն ու կառավարությունը միասին: Խոսքը մեծամասնության այսպես ասած միասնական թիմ լինելու մասին էր: Եթե բանը լոկ քարոզչությունն էր, ապա հազիվ թե իրավիճակը ծավալվեր այդօրինակ բազմաքայլ սկզբունքով՝ բավարար կլիներ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, կտրվեին շատ կոնկրետ հանձնարարականներ շատ կոնկրետ մարդկանց, և հարցը կփակվեր Սարգսյանի դիվիդենտները հաշվելով: Մինչդեռ իրադարձությունները ծավալվում են բազմաքայլ սկզբունքով, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունը միայն քարոզչության խնդիրը չէ, որ լուծում է՝ լուծվում են այլ խնդիրներ, որոնք էլ թերևս անսպասելի են ի հայտ եկել, գոնե իշխանության որևէ մասի համար: Կոնկրետ Սերժ Սարգսյանի համար կա՞ անսպասելի իրողություն, կամ ո՞ր մասով, իհարկե միարժեք ասել դժվար է: Այստեղ շոշափվում է «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, զանգվածային բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ: Սպասելի՞ էր իշխանության համար այդ նախաձեռնությունը, և արդյո՞ք այն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր: Դրանք որքան հիպոթետիկ, նույնքան նաև պրակտիկ հարցեր են ելնելով այն հանգամանքից, որ ԵԼՔ-ի նախաձեռնությունը գործնականում կարող է այսպես ասած միջոց դիտարկվել նաև այն շերտերի համար, որոնք իշխանության ներսում են, բայց դարձյալ դժգոհ են առկա իրավիճակից: Չի բացառվում, որ իշխանությունը հենց այդ նկատառումով նաև սկսում է զուգահեռ գործընթաց, այսպես ասած ներիշխանական տարբեր թևերին «պարապ» չթողնելու, ըստ այդմ նրանց վարքագիծը կառավարելի և վերահսկելի պահելու համար, որպեսզի հանկարծ նրանցից որևէ մեկը՝ կամ գուցե հստակ կասկածվող որևէ մեկը «ջուր» չլցնի ԵԼՔ-ի «ջրաղացին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am