«Որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, իբր հնչել են կրակոցներ։
ՆԳՆ ոստիկանությունը առաջնորդվում է բացառապես օրենքից բխող լիազորությունների շրջանակում՝ պատշաճ կատարելով գործառութային պարտականություններն ու հանձնարարականները։ Ոստիկանության ծառայողներին հանիրավի թիրախավորելն ու մանիպուլյատիվ այլ հնարքներն առնվազն հանրությանը մոլորեցնելու միտում ունեն։
Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։
Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։ Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և չխեղաթյուրել իրական պատկերը։ Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար, պահպանելով գործընկերային հարաբերությունները, կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը