Վարչապետը՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ Հայաստան-Իրան համագործակցությանը: Ինչպես ասաց՝  նախորդ տարվա 10 ամիսներին Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմել է 62.5 մլն դոլար ընդամենը: «Դա չնչին մի թիվ է՝ հաշվի առնելով Իրանի բնակչության թիվըԻրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը: Մենք մեր իրանական բոլոր գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք: Այստեղ թռիչքային աճ ապահովելու շատ մեծ պոտենցիալ ունենք: Երկաթգիծը կկառուցվի, թե ոչ, կապված է այն ապրանքային հոսքերից, որոնք հնարավոր են այդ ճանապարհով իրագործել: Ես կարծում եմ, որ երկաթգիծը կառուցելն ինքնանպատակ չէ, մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք այդ շուկան և կհասկանանք, որ որպես տրանզիտային երկիր՝ կարող ենք շարժվել առաջ»,- ասաց նա: Պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին՝ նշեց, որ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը չի մեծացվում, տրանզիտային գազամուղ չի կառուցվում. «Մենք ժամանակին շատ համարձակ քայլ ենք արել՝ այդ գազամուղը կառուցելով, մեր էներգետիկ անվտանգության ու ալտերնատիվ հարցերը լուծել ենք: Այսօր մենք ստանում ենք 350-400 մլն խմ գազ: Եթե մենք երկու անգամ ավելի տրամագծով գազամուղ կառուցեինք, դա կլիներ չորս անգամ ավելի թանկ, և եթե չունենայինք տրանզիտային հնարավորություններ, այդ գինը պետք է տրանսֆորմացնեինք սակագնի վրա: Այդ թվում կհնչեր շատ արդարացի քննադատություն՝ ինչո՞ւ եք դա կառուցել: Այդ պատճառով՝ կլինի տրանզիտային գազամուղ, թե չէ, ժամանակը ցույց կտա, հիմնական դերակատարը լինելու է գազի մատակարարը: Տրանզիտային երկիրը մաքսիմում կարող է համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի այն կատարվի քո երկրի տարածքում»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am