«Միանգամայն սպասելի կերպով մեր անմիջական հարևան Իրանի դեմ պատերազմի թեման լիարժեք կերպով կորավ հայաստանյան հանրային օրակարգից, սակայն դրա ազդեցությունը ոչ մի տեղ չի գնացել, հակառակը` ուժեղացել է (խանութ մտնելիս դուք հենց դրա հետ եք առնչվում` տեսնելով թանկացող ապրանքների գնապիտակները)»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Բայց հիմա մեկ այլ բանով կիսվեմ, որ երկու կարևոր հետևության հնարավորություն է տալիս: Ամերիկյայ մեդիաները, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նշում են, որ Իրանը շարունակվող բանակցությունների ֆոնին ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ ճիշտ հակառակը` հասցրել է վերականգնել պատերազմի առաջին շաբաթներին իր ունեցած կորուստների մեծ մասը (այդ թվում` հրթիռային կայանները)` այդպիսով մեծացնելով իր դիմադրողականության պաշարը:
Հետևություն 1. բանակցություններում դիրքդ պինդ է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, այլ ոչ թե զիջում:
Հետևություն 2. ոչ մի բան չի ավարտվել մեր տարածաշրջանում:
Սա հատկապես ակտուալ է, երբ հիշում ես, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքում, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը հայտարարեց, որ կբանակցեն, որ ադրբեջանցիները դուրս գան:
Դուրս չեկան, ավելի խորացան ու ռազմավարական մակարդամում պատրաստվում են էլի խորանալուն»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը