«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած Նիկոլ Փաշինյանին դիմավորած եւ նրա առջեւ խոնարհված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը հերթական անգամ արժանացավ հանրության պարսավանքին, ասում են՝ ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր», որն այլեւս չի թաքցնում իր դիրքորոշումը, ի տարբերություն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, որի «խաղերը» դուր չեն գալիս Փաշինյանին, չնայած Փարամազյանն էլ պակաս ջանքեր չի դնում, որ ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահի:
Ճիշտ է` նա չէր դիմավորել Նիկոլ Փաշինյանին` Քաջարան այցի ժամանակ, բայց, ասում են` այցից առաջ անձամբ «բացատրություն» է տվել Ալեն Սիմոնյանին, թե շատ հարգում է թե՛ նրան, թե՛ մարզպետին, թե՛ վարչապետին, բայց քանի որ վարչապետի այցը պաշտոնական չէ, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող դիմավորել նրան:
Խնդրել է, որ դրա տակ այլ ենթատեքստ չտեսնեն։ Սակայն համայնքապետի բացատրությունը չի բավարարել իշխանական վերնախավին, նրանք բոլորից անվերապահ ծառայություններ են ակնկալում, եւ նման «տինտիրիտները» նրանց զայրացնում են: Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը