Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
Կարող էիք մի քանի տարի առաջ ենթադրել, որ մեր մոտ կարող է այս կարգի պայքար մղել եկեղեցու դեմ, ընտրությունների մասնակցող որևէ կուսակցություն կարող է իր ծրագրերի մեջ ներառել այդ պայքարը։ Մի քանի տարի առաջ որևէ կուսակցություն նման անհարգալից բան գրեր եկեղեցու մասին 0.001 տոկոս ձայն էլ չէր հավաքի; Այս մասին ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրրոդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբորտ Քոչարյանը։
Քաղաքականության մեջ կա հետևյալը․ եթե դու վախկոտ ես, ապա դու պատերազմի համար «էստի համեցեք» ես, Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է․ Քոչարյան
Ամենավտանգավորն այն է, որ այս հողի վրա հարևանն աչք ունի, եթե աշխարհում մեր տեղը չգտնենք, ապա ևս մեկ փորձանք կարող ենք ունենալ․ Քոչարյան
«Այսօր ամբողջ քարոզչական մեքենան աշխատացնում են ընդդեմ եկեղեցու և հիմնական քարոզչական մեքենան Հանրային հեռուստաընկերությունն է, որը աշխատում է ձեր փողերով, ձեր հաշվին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քարզչական մեքենան կարող է դեֆորմացնել շատ բաներ։
Քոչարյանն ընդգծեց, որ այսօր դեֆորմացվում է մեր ինքնությունը;
Նա նաև նշեց, որ այսօր մի վարչապետ ունենք, որը, մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի։ «Խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին՝ զոհերով. վիրավորներով։ Իմ առաջարկն է՝ հունիսի 7-ին վերցնել այդ մեխը վարչապետի ձեռքից»,-ասաց նա։
