ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018 թվականին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրանց թվում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը:
«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշն իր ելույթում:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը