Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է: Սիսիանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, պետությունը գյուղացիներին անհատույց տրամադրելու է տեխնիկա, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Քաղաքում կառուցելու ենք ապակու գործարան, գյուղերում զարգացնելու ենք անասնապահությունը։
Սիսիանում մարդն ունենալու է աշխատանք, գյուղերում՝ մարդիկ ապրուստ են ունենալու, երիտասարդներն էլ ունենալու են իրենց հարմար զբաղմունք։
Գործն ու հողն ունենալու եք, պետք է հավատ ու առաջ գնալ»,- նշել է նա։
