Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում՝ չնայած իր վնասվածքներին, հաղորդում է CNN-ը: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ պարոն Խամենեին մարմնի մի կողմում ստացել է ծանր այրվածքներ՝ դեմքի, ձեռքի, իրանի և ոտքի շրջանում, ուստի մնում է մեկուսացված: Իրանի իշխանությունները պնդում են, որ նա «լավ առողջական վիճակում է»:
Փեզեշքիանը պատմել է Խամենեիի հետ հանդիպման մասին
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել վերահսկողությունը Հորմուզի նկատմամբ
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանի «ներկայումս պառակտված ռեժիմի» ներսում իշխանության ճշգրիտ կառուցվածքը մնում է անհասկանալի, սակայն Մոջթաբա Խամենեին «հավանաբար օգնում է ձևավորել բանակցությունների ընթացքը» ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար:
CNN-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ն դեռևս չի կարողացել հաստատել Խամենեիի գտնվելու վայրը: Այս անորոշությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ պարոն Խամենեին չի օգտագործում էլեկտրոնային կապ, շփվելով միայն նրանց հետ, ովքեր կարող են անձամբ այցելել իրեն կամ ուղարկել հաղորդագրություններ սուրհանդակով, բացատրել է աղբյուրներից մեկը:
Գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնին երեկ հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին վերականգնվում է վնասվածքներից և «այժմ լիովին առողջ է»:
4
Paused
«Նա առողջ է։ Թշնամին տարածում է բոլոր տեսակի լուրեր և կեղծ պնդումներ։ Նրանք ուզում են տեսնել նրան և գտնել, բայց մարդիկ պետք է համբերատար լինեն և չշտապեն։ Նա կխոսի ձեզ հետ, երբ ժամանակը գա», - ասել է պարոն Հոսեյնին։
