Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար

Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպան Պիերգաբրիելե Պապադիա դե Բոտինի դի Սանտ'Անյեզեին։ Նա մեղադրվում է ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու մեջ, հայտնում է La Repubblica։


Երբ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին 56-ամյա Պիերգաբրիելե Պապադիա դե Բոտինի դի Սանտ Անյեզեն ստանձնել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Իտալիայի դեսպանության ղեկավարի պաշտոնը, նա իր ձեռքն է վերցրել վիզաների բաժնի կառավարումը։

Մոտավորապես ամսվա կեսերին նա կազմակերպել է այդ բաժնում Տատյանա Տարականովայի նշանակումը։ Վերջինս Իտալիայի քաղաքացիություն ունեցող 53-ամյա ռուսաստանցի է, բնակվում է Բուլղարիայում և նախկինում Պապադիայի հետ աշխատել է Մոսկվայում գտնվող Իտալիայի հյուպատոսությունում։


Ներկայումս նրանք երկուսն էլ գտնվում են Հռոմի դատախազության քննության ներքո՝ ապօրինի ներգաղթին օժանդակելու և ծառայողական պարտականություններին հակասող գործողությունների մեղադրանքով։ Երեկ ֆինանսական ոստիկանությունն իրականացրել է քննչական դատավոր Աննալիզա Մարցանոյի սահմանած խափանման միջոցները։ Պապադիան ձերբակալվել է Հռոմում և կալանավորվել մինչև քննության ավարտը։ Նա իր պաշտոնից հեռացվել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերին։

Ըստ քննության տվյալների՝ Պապադիան, օգտագործելով իր օգնականին, ստեղծել է Ռուսաստանի քաղաքացիներին երկարաժամկետ զբոսաշրջային վիզաների (մեկից երեք տարի ժամկետով) տրամադրման համակարգ, նույնիսկ եթե նրանք չեն համապատասխանել Շենգենյան գոտի մուտք գործելու կանոններով սահմանված պահանջներին։

Այս ամենը իրականացվել է աստղաբաշխական գումարների դիմաց։ Մեկ անձի համար նա ստացել է 4000-ից մինչև 16000 եվրո գումար։

Ընդ որում, իրավաբանական վճարները կազմել են 45-ից 60 եվրո (յուրաքանչյուր հայտի համար)։ Պապադիան և նրա օգնականը ներդրել են նաև «VIP սակագին»։

Համակարգը լավ հղկված է եղել։ Դրանում ներգրավված են եղել մոսկովյան երեք տուրիստական գործակալություններ՝ «Happy Travel», «Visa4you» և «Park Lane», որոնք բոլորն էլ գործել են միևնույն հասցեում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ առնվազն 95 ՌԴ քաղաքացի է դիմել այս գործակալություններին և հետագայում մուտք գործել Իտալիա՝ առանց անհրաժեշտ վիզային պահանջները կատարելու։ Մասնավորապես, նրանք չեն բնակվել տվյալ հյուպատոսական տարածքում (տվյալ դեպքում՝ Ուզբեկստանում), չեն ունեցել դիմումատուի կողմից ստորագրված փաստաթղթեր (այսինքն՝ ստորագրությունը տարբերվել է անձնագրի ստորագրությունից) կամ անձամբ չեն ներկայացել հյուպատոսություն։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am