Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության պահպանման ուղղությամբ՝ չնայած Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի դեմ պատերազմի պատճառով, հայտնում է Reuters-ը։


Պաշտպանական ծախսերի և միգրացիոն քաղաքականության հարցերում Եվրոպայի հասցեին ԱՄՆ-ի քննադատություններից հետո առաջացած լարվածությունն էլ ավելի է սրվել, երբ Գերմանիան և եվրոպական այլ երկրներ հրաժարվել են աջակցել փետրվարի վերջին սկսված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին։ «Մենք իսկապես ցանկանում ենք պահպանել այս դաշինքն ապագայի համար»,- Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերցը։

Նա նաև նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ամրապնդել են դաշինքի եվրոպական հիմքը։


«Մենք գիտենք, որ կան որոշակի տարբերություններ։ Մենք գիտենք, որ բոլորս էլ դժվարությունների ենք բախվում, բայց մեր վերջնական նպատակն է՝ վերջ դնել այս հակամարտությանը և երաշխավորել, որ Իրանը չկարողանա միջուկային զենք արտադրել։ Եվ այդ նպատակը Ամերիկայի ու Եվրոպայի ընդհանուր նպատակն է»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Մերցն ասել է, որ գլխավոր խնդիրը ոչ թե զորքերի թվաքանակն է, այլ «նպատակների միասնությունը», և որ ԱՄՆ-ի շահերից է բխում ՆԱՏՕ-ում ուժեղ եվրոպական բաղադրիչ ունենալը։

«Մենք նախկինի պես շահագրգռված ենք, որ ամերիկյան բանակը և ամերիկյան ռազմական աջակցությունը լինեն մեր կողքին։ Այսպիսով, սա այն է, ինչը մեզ միավորում է, և ներկայումս մենք փորձում ենք հասնել դրան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նախորդ ամսվա ընթացքում Մերցը հայտարարել էր, որ Իրանը «նվաստացնում է» ԱՄՆ-ին, ինչից հետո Թրամփը շատ բուռն արձագանքեց այդ հայտարարությանը և կարգադրեց այնտեղ գտնվող ԱՄՆ զինվորների քանակը կրճատել 5000-ով, ինչից հետո Թրամփը չեղարկեց նաև «Tomahawk» հեռահար հրթիռների պլանավորված տեղակայումը։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am