Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։ Նա այս մասին ասել է Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթի ժամանակ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձին։
Պուտինի խոսքով՝ աշխարհակարգի նոր մոդելը պետք է ապահովի բոլոր պետությունների անվտանգությունն ու հավասար իրավունքները։
