Ես այն մարդկանցից չեմ,որ աշխատում են «պրիազնիյով կամ նյեպրիազնիյով».Նաղդալյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին  ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին,թե արդյոք վիրավորված չէ՞ Սերժ Սարգսյանից, քանի որ ասում են` նա է անձամբ ուզում, որ Նաղդալյանը հեռանա ԵԽԽՎ պատվիրակության կազմից: «Ով ասում է, նրանից հարցրեք»,-պատասխանեց Նաղդալյանը: «Դեռ այս խորհրդարանի ստարտի ժամանակ, երբ խորհրդարանը ընտրվեց, պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այն, որ, քանի որ նոր պատվիրակություն է, և այնտեղ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգով»,- ասաց նա: «Ի սկզբանե այս խորհրդարանի ձևավորման ժամանակ մեր պայմանավորվածությունը այսպիսին է եղել, որ վեց ամսվա չափ ես այս պատվիրակության մեջ կատարելու եմ իմ աշխատանքները, զուգահեռաբար, ես նշանակվել եմ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար, իսկ վեց ամիս հետո թողնելու եմ ԵԽԽՎ-ն և շարունակելու եմ ԵԱՀԿ-ում իմ աշխատանքները»,- շարունակեց Նաղդալյանը՝տեղեկացնելով,որ միջանցքներում հարցազրույց տալու նախասիրություն չունի: Կա՞ Արփինե Հովհաննիսյան-Հերմինե Նաղդալյան հակամարտություն,հարցրեցին լրագրողները. նա պատասխանեց. «Ես հնարովի բաների մասին խոսելու որևէ նախասիրություն չունեմ, որևէ մեկի հետ ընդհանրապես հակասություն չունեմ: Ես այն մարդկանից չեմ, որ անձնական և այլ տիպի հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ կամ ղեկավարվում են նախասիրություններով, կամ ինչպես ինչ-որ մեկը գրել էր` «պրիազնիյով կամ նյեպրիազնիյով»: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրին պետք է գնահատեն մեր կատարած աշխատանքով»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am