Հրադադարի հայտարարումից հետո Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հասցրել են 887 հարված, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1,365 խախտում: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության պատվին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը սկսվել է ուրբաթ օրը՝ ժամը 00:00-ից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այն գործելու է մինչև մայիսի 10-ը։
«Ուկրաինայի զինված ուժերը 153 անգամ հրետակոծել են մեր զորքերի դիրքերը հրետանային միջոցներից, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, ականանետերից և տանկերից։ Նաև հասցրել են 887 հարված՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, այդ թվում՝ 394 հարված FPV-դրոններով, 107-ը՝ օկտոկոպտերային տիպի, 171-ը՝ ինքնաթիռային տիպի և 215 զինամթերքի նետում ԱԹՍ-ներից։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1365 խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման և զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումները:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը