Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին

Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման եզրափակիչ ելույթում ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համառոտ անդրադարձավ հնչած հարցերին և հարցադրումներին:

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարցադրումներին՝ Վարդապետյանը նկատեց՝ իրեն թվում էր՝ Մարտի 1-ի մասով այլևս նրա հետ չի խոսի, բայց սա հնարավորություն է՝ ԱԺ ամբիոնից վերահաստատելու այն, ինչ ասել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

Կարդալով դատարանի որոշումները՝ Վարդապետյանը նկատեց՝ դատարանն արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով:

«Մինչեռ ավելի վաղ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը,- հիշեցնեմ՝ այս մասով մենք արդեն դատարան ուղարկած մեղադրանքներ ունենք և առաջիկայում էլ ենք ունենալու, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաև նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ,- հնարավոր է, որ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված և կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի:

Չի՛ եղել Կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազեններով, ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում...

Դատարանը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի, նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն և պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության և վերահսկողության բացը, ինչպես նաև արցունքաբեր գազի, նռնակների վիճակի և գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրը որոշակի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը (խոսքը չերյոմուխաների մասին է)՝ անվտանգության կանոնների կիրառմամբ, ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ:

Նույն վճռի 27-227-րդ կետում դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս 5 անձանց մահերը վերագրելի են պետությանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը միայն Մարտի 1-ի գործով մի շարք վճիռներ ունի: «Ֆարմանյանը և այլք ըննդեմ Հայաստանի», մինչ այդ՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռներով դատարանը ձևավորել է կայուն դիրքորոշում այն մասին, որ այս հանցագործությունները կապված են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք:

«Եթե թարգմանենք սա ավելի պարզ լեզվով, սա նշանակում է՝ անձինք, որոնք մեղադրվում են այս հանցագործությունների մեջ, չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով»,- ասաց գլխավոր դատախազը:

Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բանակային կորպուսների դրվագները ստվերում են մնացել, ընդգծեց՝ ստվերում չեն մնացել:

«Բանակային կորպուսների հետ կապված քննությունն այս պահին բավական ակտիվ դերակատարում ունի, և Պաշտպանության բանակն էլ, եթե գիտեք, Բանակային կոչրպուսներից մեկն էր և այդ կարգավիճակն ուներ»,- նշեց նա:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am