Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա
Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը։ Այս մասին ճեխազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած միջոցառմանը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակին հարվածելու Կիևի սպառնալիքների համատեքստում։
«Ակնհայտ է, որ ազդել է մայիսի 4 – ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական հանրության այսպես կոչված գագաթնաժողովի ռուսաֆոբական մթնոլորտը, որին Զելենսկին մասնակցել է հայկական կողմի հրավերով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
