Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է

Մի հայտնի ֆիլմ կա` Lord of War, զենքի վաճառականի մասին, շատերդ տեսած կլինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձևակերպում ունի. «Աֆրիկյանցանկացած խմբավորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դեմոկրատական ինչ-որ բան, և երբեք չեն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միավորներ են` իրենց նախորդներից էլ վատը»։

Բոլոր Եվրոպական միջոցառումները նույնպես կրում են վերամբարձ անուններ՝ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով», «Երևանյան երկխոսություն», «Խաղաղության ֆորում» ու նման բաներ։

Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու, ինչպես շատերինը, օրինակ՝ Շառլ Միշելինը։ Ո՞վ է հիշում, որ նա, Նիկոլի հետ օրը մեջ փաթաթվելով, մեզ կոչ էր անում զիջումների։ Չեն հիշի, որ հենց այս երկուսի բարձր հովանու ներքո 2022թ. այս նույն Եվրոպական համայնքի առաջին գագաթնաժողովին Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Որից հետո եղան շրջափակումը և հայաթափումը։

Քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ 21-րդ դարում հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը, որը կանգնուն էր նույնիսկ առաջին և երկրորդ համաշխարհայինների ժամանակ, իսկ այսօր եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո Արցախում ոչ մի հայ չկա, և հայկական ժառանգությունը ֆիզիկապես ոչնչացվում է։ Ոչ մի ձայն։ Միայն ժպիտ։ Հյուրընկալողը շնորհակալություն է հայտնում ոչնչացնողին, իսկ ոչնչացնողն ինքը հեռակապով մասնակցում է՝ որպես սպասված հյուր։

Եվրոպական կառավարությունները մեկը մյուսի հետևից կգան-կփոխվեն, Եվրոպան կլուծի իր հարցերը։ Կբարեկամանա նրա հետ, ումից այդ պահին օգուտ կա, գազ կգնի նրանից, ումից այդ պահին պետք է, և աչք կփակի ուրիշի ողբերգության և էթնիկ զտման վրա։ Իհարկե, հընթացս սիրուն ձևակերպումներ կտա և հուզիչ ցավակցական ժեստեր կանի։

Շատ ավելի կիրառական վտանգավորություն ունեն եվրոպացիների տեղական խամաճիկները, որոնք եվրոպական ժպիտներին արժանանալու համար պատրաստ են իրենց ժողովուրդներին տանել աղետի, ներքաշել ուրիշի պատերազմի մեջ։ Երևանում նրանցից առնվազն երկուսը հանդիպեցին։

Իշխանական ինֆոտեռորի ֆոնին հայ ժողովուրդը չի փորձի հասկանալ, թե ինչո՞ւ է Մակրոնը Երևանում հակադրվում թե´ Ռուսաստանին, թե´ Թրամփին (հիշեցնեմ, որ մինչև այս էլ Սյունիքի մի մասը հասցրել ենք կոչել Թրամփի անունով և նույնքան ուրախանալ այս հանգամանքով)։ Եվ իշխանությունը ոչինչ չի բացատրի։
Եվ ի՞նչ կարիք կա մեզ որևէ բան բացատրելու, եթե այդքանից հետո հայ ժողովրդի մի զգալի մաս առանց դրա էլ ապրում է Նիկոլի «առաքելության» տակ։
Թե քանի´ պետություն ու ժողովուրդ է ներքաշվում սիրուն անուններով աղետների մեջ՝ սա էլ շատ հին պատմություն է։
Այնուամենայնիվ, կա նաև այլ սցենար. երբեմն որոշ պետություններ և ժողովուրդներ իրենց մեջ ուժ են գտնում՝ չներքաշվելու ուրիշների կինոյի մեջ՝ ուրիշների օգտին։ Ու փրկվում են։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am