Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ
Մենք չենք կարգավորում հայ-թուրքական հարաբերությունները, սա հակառակը, վստահության ամրապնդման, վստահության ստեղծման գործընթաց է։ Այս մասին Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը նվիրված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն՝ ընդգծելով, որ եթե տարիներ առաջ ասեին, որ 2026-ին հարաբերությունների կարգավորման այս կետում են լինելու՝ դա անհավանական կարող էր թվալ։
«Հսկայական աշխատանք է արված։ Մենք փորձում ենք անել բոլոր այն քայլերը, որոնք լիովին կկարգավորեն հարաբերությունները մեր 2 երկրների միջև։ Բայց մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից, սրանք առանձնացնել չենք կարող, և չենք կարող կապակցվածությունը միայն տրանսպորտի և երկաթուղիների հաղորդուղիներով սահմանափակել։ Շատ կարևոր ոլորտներ կան, որտեղ պետք է մեր ջանքեր ներդնենք, համացանցային կապուղիները, օդային ուղիները շատ կարևոր են։
Վերջերս մենք համաձայնագիր ենք ստորագրել հայկական ընկերություններ հետ համացանցային կապուղիների հետ կապված, որպեսզի ավելի լավ ծառայություն մատուցենք հայ ժողովրդին։
Մենք պետք է ավելի ընդլայնված մոտեցում ունենանք կապակցվածության հաղորդուղիների այս գաղափարին։ Ես ունեմ, իմ պատկերացումները թե ով և ինչպես է առաջարկներ անելու, ընդհանուր առամամբ՝ ես զգում եմ, որ ցանկացած գաղափար՝ ընդլայնելու և զարգացնելու հարաբերությունները կամ երկարաժամկետ խաղաղություն ստեղծելու համար, պետք է գան այս տարածաշրջանից, ներսից պետք է գան։ Պետք է ժողովուրդը տեր լինի այդ որոշումներին, սա կարևոր է մեզ համար»։
