«Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառուցվածքներին վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է մի ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։

Էներգետիկա

Էներգետիկայի մասին հատվածներում շեշտվում են դիվերսիֆիկացիան, էներգետիկ անցումը, ցանցերի ամրապնդումը և եվրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Բայց այստեղ առանցքային խնդիրը ոչ թե էներգետիկայի զարգացումն է, այլ այն, թե որ, իսկ ավելի շուտ՝ ում տրամաբանությամբ է այդ զարգացումն իրականացվելու։ Դիվերսիֆիկացիան ներկայացվում է որպես կախվածության նվազեցում, սակայն իրականում այն կարող է վերածվել կախվածության ուղղակի փոփոխության՝ դեպի եվրոպական կարգավորիչ և տեխնոլոգիական համակարգեր։

Ամենազգայուն կետը միջուկային էներգետիկան է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ԵՄ աջակցությունը ձևակերպվում է որպես տեխնիկական և անվտանգային համագործակցություն, սակայն փաստացի այն արձանագրում է մի գործընթաց, որի վերջնարդյունքը ակնհայտ է՝ գործող ատոմային բլոկի փակումը։ Հարց է առաջանում՝ ինչով է այն փոխարինվելու։ Հռչակագրում դրա մասին հստակ պատասխան չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի բազային, կայուն հզորությունը դրվում է հարցականի տակ՝ առանց համարժեք այլընտրանքի։ Հիշեք Իգնալինի ԱԷԿ-ը, որը կոնսերվացվեց Լիտվայի ԵՄ անդամակցելուց հետո՝ առանց նոր հզորությունների ձևավորման: Արդյունքում Լիտվան առ այսօր ստիպված է թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինավիայից:

Ու ամենակարևորը՝ հռչակագրում խոսվում է Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի միանալում հեռանկարի մասին: Վերջինս ԵՄ-Ադրբեջան համատեղ մի նախաձեռնություն է, որը կոչված է ադրբեջանական «կանաչ» էներգիան արտահանել եվրոպական շուկա: Ակնհայտ է, որ առանց կայուն գեներացնող հզրությունների Հայաստանն այդ հաղորդակցության մեջ պարզապես անելիք չունի: Ակնհյատ է նաև, որ առկա պայմաններում Բաքուն ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի միացումը ադրբեջանական լոբբիզմի արդյունք հանդիսացող այդ մալուխին:

Տրանսպորտ

Հռչակագրի տրանսպորտային հատվածում նույն տրամաբանությունն է։ Խոսվում է Անդրեվրոպական ցանցերին ինտեգրման, հաղորդակցությունների բացման, «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Սակայն այստեղ ևս կարևոր է հասկանալ՝ Հայաստանը դիտարկվում է ոչ այնքան որպես ինքնուրույն տրանսպորտային քաղաքականություն ձևավորող սուբյեկտ, այլ որպես միջանցք:

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը, որի շրջանակում Հայաստանում նախատեսվող ներդրումները գնահատվում են մինչև 2,5 միլիարդ եվրո։ Սա ներկայացվում է որպես կապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման խթան, սակայն իրականում այն ուղղակիորեն կապված է Միջին միջանցքի ձևավորման և Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ շղթաների վերակառուցման հետ։

Նույն տրամաբանության մեջ հիշատակվող ԹՐԻՓՓ ծրագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային կապակցվածության խթանող նախաձեռնություն, իրականում բացահայտում է մեկ այլ շերտ։ Այն փաստացի ամրապնդում է ԱՄՆ-ի դերակատարությունը Միջին միջանցքում՝ վերահսկելով Եվրոպայի կապերը Ասիայի հետ։

Այստեղ առաջանում է ակնհայտ հակասություն․ մի կողմից՝ խոսվում է եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից՝ այդ նույն միջանցքային ճարտարապետությունը ձևավորվում է նաև ԱՄՆ ռազմավարական շահերի ներքո, որի նպատակն է տվյալ դեպքում փաստացի վերահսկողության տակ վերցնել Եվրոպա-Ասիա լոգիստիկ կապն ու դրա հնարավոր կոնֆիգուրացիաները:

Այս պայմաններում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես այդ գործընթացների համահեղինակ, այլ որպես դրանց կիրառման տարածք, որպես գործիք՝ արտաքին կենտրոնների կողմից նախագծվող լոգիստիկ համակարգում։

Ոչ, Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը զարգացման մասին չէ: Այն Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է»:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am