Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Այս գիշեր Արցախում մահացած Հարություն Վանյայի Խաչատրյանը, մեր տեղեկություններով ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ինքնասպանություն է եղել՝ ինքնաձիգից կրակելով կզակին: Ինչպես տեղեկացրել ենք, մահացած զինծառայողը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր: Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը մեր զրույցում, սակայն, պնդեց, թե Հարություն Խաչատրյանը ներընտանեկան խնդիրներ չի ունեցել. «Ասում են՝ ինքնասպանություն է, բայց թե ինչ, ոնց՝ պետք է փորձաքննությամբ պարզվի: 100 տոկոս բացառվում է, որ ընտանեկան խնդիրներ ունենար, որովհետեւ շատ նորմալ ընտանիք, է հնարավոր չի դա: Անհնարին բան է էդ ընտանիքում վիճաբանություն լինի: Ճիշտ է, իրենք մի տարի է Ստեփանակերտ են ապրում, բայց էդ երեխան մեր դպրոցում է սովորել, հնարավոր չի: Գյուղում շրջանառվող վարկածներն ուղղակի չեմ ուզում ձեզ փոխանցել, տարբեր բաներ են ասում, բայց դեռ կոնկրետ որեւէ բան հայտնի չէ»,- ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հարություն Խաչատրյանը 6 ամիս Լուսակերտում է ծառայել. «Սերժանտական է սովորել, որպես սերժանտ մի քանի օր է, ինչ անցել էր ծառայության, նոր էին տեղափոխել Արցախ»,- հավելեց գյուղապետը: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Մահացած զինծառայողը ուներ մեկ քույր (14 տարեկան) եւ մեկ եղբայր (10 տարեկան): Նրա հայրը զինվորական է, կոչումով գնդապետ: armtimes.com

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am