Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ժամանակակից աշխարհը՝ առաջնորդների բարձրագույն մակարդակով, քաղաքականապես չհաս հասարակություններին առաջարկում է մի պարզ «բաղադրատոմս»․ վերահաս աղետալի վտանգների դեպքում, անտեսելով աղետի մոտալուտ շունչը, պարզապես աղմո՛ւկ բարձրացրու, երգի՛ր, պարի՛ր, թմբուկ նվագի՛ր։

Սուրբ Գիրքն այս մոտեցումը բացահայտում է որպես նենգավոր մոլորեցում և անմիտ ինքնախաբեություն։

Եսայի մարգարեն տեսնում էր նույն պատկերը․ ժողովուրդը՝ կանգնած կործանման սպառնալիքի առաջ, ընտրում է ոչ թե ապաշխարությունը, այլ զվարճությունը․

«Ահա ուրախություն և ցնծություն… ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Եսայու մարգարեություն 22։13)։

Սա ոչ թե ուրախություն էր, այլ իրականությունից փախուստ։

Նույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։

Այսինքն՝ վտանգը կա, բայց մարդիկ թմրեցվում են խոսքերով, շոուներով, կեղծ վստահությամբ։

Քրիստոս ևս նույն կերպ զգուշացնում է՝ հիշեցնելով Նոյի օրերը․ «Մարդիկ ուտում էին ու խմում… և ժողովուրդը չիմացավ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին» (Մատթեոսի ավետարան 24։38-39)։

Կյանքը շարունակվում էր «հանգիստ», նույնիսկ ուրախ, բայց այդ «հանգստությունը» դարձավ կործանման նախերգանք։

Այն հասարակությունը, որ ինքնակամ հանձնվում է մոլորությանը՝ փաթեթավորված զվարճանքով, աղմուկով, անընդհատ «շեղումով», երբ վտանգների մասին զգուշացումը փոխարինվում է կատակով, հեգնանքով, մեղադրանքով, ապա դա արդեն հոգևոր հիվանդության նշան է։

Սուրբ Գիրքը չի արգելում ուրախությունը, բայց տարբերակում է ճշմարիտ ուրախությունը կեղծ ուրախությունից։ Վերջինս քողարկում է վախը, կուրացնում միտքը, անզգայացնում հոգին։ Կեղծ ուրախությունը հոգևոր թմրամոլության նշան է։

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց, այլ՝ ճշմարտության հետ առերեսվելուց։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է՝ արթուն եղի՛ր, զանազանի՛ր, մի՛ խաբվիր»,- գրել է Հայր Ռուբենը։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Որ հասցեներում այսօր լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am