Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ»
Մինչ որոշ հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգը եւ նախօրեին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ, Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։
Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչեւ քաղաքական ուժերի առաջադրումները, որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին՝ ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
