Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ հարգելու միջազգային օրենքները և դադարեցնելու քաղաքացիական անձանց, շտապօգնության ու քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների, ինչպես նաև մարդասիրական և առողջապահական կազմակերպությունների թիրախավորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Աունը տեղեկացրել է, որ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը Լիբանանում՝ ավերելով տներ և պաշտամունքի վայրեր, ինչի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն օրեցօր աճում է:

«Հարձակումները չեն խնայում շտապօգնության աշխատակիցներին և կամավորներին. մինչ օրս զոհվել է Լիբանանի Կարմիր խաչի և այլ մարդասիրական կազմակերպությունների մոտ 17 աշխատակից», – ասել է նա:

Նախագահը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից Լիբանանի Կարմիր խաչի կոմիտեին տրամադրվող համակարգումն ու աջակցությունը։ Նա կոչ է արել օգնել Լիբանանին պարզել իսրայելական բանտերում գտնվող լիբանանցի բանտարկյալների ճակատագիրը, որոնց հետ Իսրայելը շփում թույլ չի տալիս։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի բանակի պարեկախմբին, որն ուղեկցում էր նախորդ հարվածի վայր մեկնող բժշկական խմբերին: Ըստ լիբանանյան կողմի՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 բուժաշխատող: Եվս 2 զինվոր վիրավորվել է: Աունը դատապարտել էր տեղի ունեցածը՝ փրկարարների վրա իսրայելական շարունակական հարձակումներն անվանելով միջազգային իրավունքի խախտում:

Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հայտարարված հրադադարին, կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին: Հակամարտության լուծման համար Լիբանանը և Իսրայելն ուղիղ բանակցություններ են մեկնարկել:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am