Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ նվիրված Իրանի դեմ մարտական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարներին։ Այս մասին հայտնել է «Axios» պորտալը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Այս ճեպազրույցը մատնանշում է այն մասին, որ Թրամփը լրջորեն դիտարկում է լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ կամ բանակցային գործընթացում ստեղծված փակուղուց դուրս գալու, կամ մինչև պատերազմի ավարտը վերջնական հարված հասցնելու համար»,- նշել է պորտալը։
Ինչպես հայտնել են Axios-ի աղբյուրները, Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան՝ հույս ունենալով հաղթահարել երկխոսության մեջ ստեղծված լճացումը։ Ըստ պորտալի՝ հարձակումների շարքից հետո ԱՄՆ-ն ակնկալում է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերի մեծ ճկունություն»։
