ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ.
Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։
Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։
Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել ԵՄ իրավունքի տասներկու խախտումների համար։
Նոր աղմկահարույց զեկույցի համաձայն՝ Հայաստանի ընտրություններին Եվրոպական միության միջամտությունը խախտել է ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ հենց իր՝ ԵՄ-ի կանոններն ու օրենքները։
«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերության «Interference by design» («Միջամտություն՝ ըստ նախագծի») խորագրով նոր զեկույցը զգուշացնում է, որ «ԵՄ-ն Հայաստանի կառավարության կողմից ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ լռությունից անցել է ակտիվ, ոչ չեզոք և կառուցվածքային առումով միակողմանի ներգրավվածության Հայաստանի նախընտրական միջավայրում»։
Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն հատել է սահմանը՝ «օրինական համագործակցությունից անցնելով անուղղակի ընտրական միջամտության և միջազգային ու ԵՄ իրավունքի խախտման»։
Ըստ փաստաթղթի՝ ընտրություններից առաջ Եվրոպական միության գործողությունները, այդ թվում՝ ավելի քան 300 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործուղումը, «ապատեղեկատվության դեմ պայքարի» ջանքերը և քվեարկությունից մեկ ամիս առաջ Երևանում եվրոպական 44 առաջնորդների գագաթնաժողովի անցկացումը, հավասարազոր են Հայաստանի ընտրական գործընթացի սաբոտաժի։
Զեկույցում շարունակվում է. «Քննադատությունը ոչ թե բուն ներգրավվածության մասին է, այլ այն ներգրավվածության, որը միակողմանի է, երբ պահանջվում է ներառականություն, թափանցիկ չէ, երբ անհրաժեշտ է բացահայտություն, առանց նախապայմանի է, երբ ակնկալվում են նախապայմաններ, և լռություն է պահպանում ժողովրդավարական չարաշահումների վերաբերյալ, երբ ԵՄ-ն պետք է հանդես գա հօգուտ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների»։
Միջազգային իրավաբանները նշում են, որ փոխարեն Եվրամիությունն իր աջակցությունը պայմանավորի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և Ռազմավարական օրակարգով սահմանված ժողովրդավարական չափանիշների պահպանմամբ՝ ընդլայնել է համագործակցությունը Փաշինյանի վարչակազմի հետ։
Նրանք պնդում են, որ ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում «չեզոք աջակցություն չէ ժողովրդավարությանը, այլ միակողմանի աշխատանք է բացառապես գործող կառավարության հետ»։
Նրանց վերլուծությունը բացահայտում է հինգ հիմնական ուղղություն, որոնք փաստում են, որ ԵՄ գործունեությունը հավասարազոր է ընտրական միջամտության.
• Ողջ ընդդիմությանը որակել որպես ռուսական քարոզչություն, ինչը Փաշինյանի կառավարությունն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներն էլ ավելի խստացնելու համար։
• ԵՄ թափանցիկության պակասն այն հարցում, թե ինչն է ինքը համարում «օտարերկրյա միջամտություն»։
• Այն պնդումը, թե իրենք հրավիրվել են հավանական ավտորիտար ղեկավարի կողմից, միջազգային իրավունքի համաձայն վավեր հիմք չէ։
• Հայաստանում իր դերակատարման համար ԵՄ-ին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայությունը։
• Երկակի ստանդարտները և հետևողականության պարտավորության խախտումը՝ համեմատելով Հունգարիայի դեմ ԵՄ գործողությունները և Փաշինյանի չարաշահումների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։
Հայաստանում ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին, որի ժամանակ շատ հայեր պատրաստվում են իրենց քվեով հեռացնել իշխող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում օրոք տեղի են ունեցել Հայաստանի օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լուրջ խախտումներ։
Այս զեկույցը «Amsterdam & Partners»-ի շարքի երկրորդն է՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վտանգված վիճակին։
Առաջին զեկույցը՝ «Հայաստանի ավտորիտար շրջադարձը», ներկայացնում էր, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար արհամարհում ժողովրդավարական նորմերը և դառնում փաստացի բռնապետ։
Այն թարմացվել էր փետրվարին՝ արտացոլելու համար այդ միտումների էլ ավելի սրումը։
Այս պնդումները, որոնք արձանագրվել են նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից, շեշտադրվում են ընդդիմադիր կուսակցությունների և հայաստանյան խոշոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Վերջին զեկույցում նշվում է, որ «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը, որի կազմում էր նաև Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը, հայտնաբերել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, իրավական անորոշություն պարունակող օրենքների չարաշահման և Եկեղեցու անկախությանը կառավարության միջամտության փաստեր»։
Այս ամենի համապատկերին զեկույցը ԵՄ-ից պահանջում է ճիշտ կիրառել իր կանոնները և «հետևել իր իսկ իրավական պահանջներին» Հայաստանում ներգրավվածության հարցում։
Այնուամենայնիվ, զեկույցը զգուշացնում է, որ չեզոք լինելու փոխարեն ԵՄ-ն միայն դրսևորում է «ընտրողական աջակցություն», ինչը Փաշինյանին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իշխող կուսակցության դիրքերն ամրապնդելու համար և անտեսում է ընդդիմադիր խմբերին պաշտպանելու ցանկացած փորձ։
Իրավաբանական ընկերությունն առանձնացնում է տասնվեց հանձնարարական՝ այս ակնհայտ խնդիրը լուծելու համար, ներառյալ մի շարք անհապաղ միջոցառումներ.
• Կասեցնել «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործունեությունը՝ մինչև անկախ վերանայման իրականացումը։
• Հրապարակել Հայաստանի հետ ճգնաժամային մոտեցման գաղտնի քաղաքական շրջանակը (Political Framework for a Crisis Approach)։
• Համագործակցել իրավապաշտպան խմբերի հետ, ինչպիսին է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը»։
• Հրապարակայնորեն դատապարտել Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները։
• ԵՄ մնացած ֆինանսավորման համար սահմանել նախապայմաններ՝ կախված քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցումից»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am