ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին
Ամերիկացի զինվորականներն ապրիլի 13-ից՝ Իրանի ծովային շրջափակման սկսվելուց ի վեր ավելի քան 40 առևտրային նավ վերաուղղորդել են այլ վայրեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր (ապրիլի 29-ին) ԱՄՆ զինված ուժերը հասան նշանակալի նշագծի այն բանից հետո, երբ վերաուղղորդեցին թվով 42-րդ առևտրային նավը, որը փորձում էր խախտել շրջափակումը», – ասվում է հրամանատարությունը X-ում արված հայտարարության մեջ։
