Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հուլիսին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց կրճատումը: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, հաշված օրերի ընթացքում լուծարվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը հայտնի էր իր ռազմահայրենասիրական ծրագրերով և նախաձեռնություններով, իսկ կենտրոնի տնօրենը և որոշ աշխատակիցներ՝ նաև քաղաքացիական հստակ և երբեմն բավականին սուր ընդդիմադիր դիրքորոշմամբ: Լուծարման որոշումից անմիջապես հետո կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է և կայացված որոշումը ակնհայտ ապօրինի է: Դրան հաջորդել է դատական գործընթացը: Կենտրոնի 10 աշխատակից վիճարկել է ռեկտորի որոշումը՝ դիմելով դատարան:

Նախորդ տարվա ավարտին և այս տարվա սկզբին դատարանը հրապարակել է որոշումներ՝ մասնակի բավարարելով աշխատակիցների պահանջը և պարտադրելով համալսարանին վճարել տուգանք՝ հարկադիր պարապուրդի և վերականգնման անհնարինության համար:

Հետաքրքիր է, որ, ըստ մեր աղբյուրների, ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից: Խոսքը կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանի ներկայացրած հայցի մասին է, որը հայտնի է նաև այս իշխանությունների վերաբերյալ ունեցած սուր դիրքորոշմամբ: Հաշվի առնելով, որ բոլոր հայցերը ներկայացված են նույն հիմքով՝ այս փաստը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու աշխատակիցների այն պնդումը, թե հարցը քաղաքական ենթատեքստ ունի: Հավելենք, որ վերջին 4 տարվա ընթացքում ԵՊՀ-ն, դատարանի որոշումների արդյունքում, աշխատանքից ապօրինի ազատված աշխատակիցներին վճարել է մոտ 80 մլն դրամ:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am