Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում. ԻՔՄ

Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգինհայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։ Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիևի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С և 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար Կիևը քննադատության է արժանացել պաշտոնական Ստեփանակերտի կողմից։   Մոսկվային կարելի է, Կիևին՝ ոչ   Մեկնաբանելով Ադրբեջանին ուկրաինական սպառազինության վաճառքի գործարքը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։ «Բայց մի բան իր [խմբ․ Դավիթ Բաբայանի] համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը», – գրում է «Առավոտը»` անուղղակի մեջբերելով արցախցի պաշտոնյայի խոսքը։ Մյուս կողմից, երբ 2017-ի հուլիսին Ռուսաստանից Բաքու ժամանեց  սպառազինության հերթական խմբաքանակը, Բաբայանը Մոսկվայի գործողություններն ահաբեկչության սատարում չորակեց։ Ավելին, նախագահի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ փորձել էր արդարացնել Ռուսաստանի նման քայլը։  Պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չմատակարարի զենքը, «այլ պետություն է մատակարարելու»։ «Այս գործարքը մենք չենք դիտարկում որպես հայության դեմ ուղղված գործարք։ Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը կրկնում եմ, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ և Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է մատակարարվի նման զենք, բայց դա արդեն Ռուսաստանի ներքին գործն է․․»,  ասել էր Բաբայանը։ Այսինքն, Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում միևնույն հարցի վերաբերյալ՝ արդարացնելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը և որևէ այլ երկրի նույն քաղաքականությունն անվանելով «ահաբեկչության սատարում»։ Մինչդեռ այս տրամաբանությամբ, կարծում ենք Կիևի որոշումը ևս պետք էր դիտարկել որպես երկրի «ներքին գործ»։ Հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն Ռուսաստանի Ուկրաինան Հայաստանի հետ ռազմավարական նույն դաշիքնում չէ և ընդհանուր անվտանգության որևէ պարտավորություն չունի Հայաստանի նկատմամբ։   «Անհասկանալի տրամաբանությո՞ւն»   Բաբայանը հայտարարել է նաև, որ Կիևի գործողությունների մեջ «անհասկանալի փիլիսոփայություն և տրամաբանություն կա» և Ուկրաինան քայլեր է անում, որոնք ի օգուտ Ադրբեջանի են։ Հարկ է հիշեցնել, որ 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերկաղզին Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ռուսատանի անօրինական գործողությունները դատապարտող օրինագծերին՝ փաստացի աջակցելով Ղրիմի բռնակցումը։ Միջազգային հարթակում ՌԴ-ին աջակցող նման երկրների թիվը երկու տասնյակ է։ Հայաստանը նման քվեարկություններին հիմնականում հայտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան։   Մեղադրանքի հիմքն ու հիմնական հասցեատերը   Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բաբայանը Կիևին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, հիմք ընդունելով livejournal-ում հրապարակված մի գրառում։ Թեև «Ուկրսպեցէքսպորտը» տարիներ առաջ՝ 2011 թվականին, իր կայքէջում հրապարակել է Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի հայտարարությունը «Լուչ»-ի հետ համատեղ հակահրթիռային արդյուանբերության վերաբերյալ բանակցությունների մասին, սակայն այժմ որևէ այլ վստահելի աղբյուր Ուկրաինայից Ադրբեջան զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը չի հրապարակել։ Այնուամենայնիվ, առաջնորդվելով Արցախի նախագահի մամուլի քարտուղարի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ փաստացի Ադրբեջանին զենք մատակարելով Ռուսաստանը 85 տոկոսով «ահաբեկչություն սատարող» երկիր է։ Համաձայն Միջազգային խաղաղության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքի ռուսական բաժինը կազմել է հենց 85 տոկոս:   Արեն Մելիքյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am