Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այս պահին գտնվում է Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում։ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել են, լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։
