«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներից մեկը ընտրողների պասիվության միտումն է։ Իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցները վերջին շաբաթներին արձանագրում են, որ հանրության զգալի հատվածը պարզապես չի ցուցաբերում ընտրություններին մասնակցելու ցանկություն․ և գյուղերում, և մայրաքաղաքում, և խոշոր քաղաքներում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր գրեթե բոլոր շտաբներում այս հանգամանքը դիտարկվում է որպես առանցքային մարտահրավեր։ Նրանց գնահատմամբ՝ ընտրողների ցածր մասնակցությունը, հատկապես Երևան քաղաքի օրինակով, կարող է աշխատել գործող իշխանության օգտին։ Հիշեցնենք, որ Երևանի 824.250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234.553-ը, կամ 28,43%-ը, մասնակցեց քվեարկությանը։ Սա երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Արդյունքում, մոտ մեկ մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքում շուրջ 75 հազար ձայն հավաքած Տիգրան Ավինյանը կառավարում է մայրաքաղաքը։
Ընդդիմադիր շրջանակներում տարածված է համոզում՝ սահմանափակ թվով ընտրողների մասնակցության պայմաններում ընտրատեղամասեր կգնան հիմնականում այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը հաճախ կապվում է վարչական ռեսուրսների ազդեցության հետ։ Արդյունքում, թեկուզ մասնակցության համեմատաբար ցածր տոկոսով, հնարավոր է ձևավորվի բարձր ձայների հարաբերակցություն գործող իշխանության օգտին, ինչը կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։
Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր շտաբները, ըստ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների, իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են մեկ առանցքային խնդրի վրա՝ ընտրության օրը հնարավորինս մեծ թվով քաղաքացիների դուրս բերել իրենց տներից և ապահովել նրանց մասնակցությունը քվեարկությանը։ Նրանց համոզմամբ՝ հենց մասնակցության մակարդակն է որոշիչ լինելու ընտրությունների արդյունքների տեսանկյունից»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը