Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան պետք է անբարոյական ու նենգ լինես, որ մեկ տարի առաջ Քրեական օրենսգրքում մի անհեթեթ ու ստոր հոդված ներմուծես` «Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» վերտառությամբ, որով 3-6 տարվա ազատազրկում սահմանես ու սկսես անպատիժ կիրառել բոլոր մրցակիցներիդ նկատմամբ:

Ի դեպ, ուսապարկերի պարագայում կարող էին որպես օրենսդրական նախագիծ ԱԺ տանել մի տող. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ ցմահ վարչապետն է» եւ ՔՊ անմռունչ հոտը դրան էլ կողմ կքվեարկեր: Այս պարագայում տեսեք` ինչ են գրել այդ չարաբաստիկ 221-րդ հոդվածում, որը 3-6 տարվա ազատազրկում է ենթադրում. «…Բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի…նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը»:

Եւ ի՞նչ են անում հիմա իշխանությունից հուսահատորեն այս կառչածները` ամեն ինչ փորձում են մտցնել բարեգործության անվան տակ: Այսինքն, եթե Կանդազի խոսակցությունը, որտեղ նա մի բան է ասում. «Լավ ա ինյան»` լավ կլինի… կամ շտաբի աշխատողին աշխատավարձ տալը, կամ մի խոսակցություն, որը որեւէ հետեւանք չի ունեցել (հեռուստացույցը չեն նվիրել)… գնահատվում է որպես «բարեգործության արգելքի խախտում» նշանակում է քաղաքական ուժերին ուղղակի զրկում ես նախընտրական քարոզչություն անելու իրավունքից եւ ցանկացած զրույց քրեականացնում ես: Իսպառ: Որովհետեւ այլեւս պարզ չէ, թե ինչ է նախընտրական քարոզչությունը, եթե դա չի նշանակում աշխատանք, բարեկեցություն, ապահովություն խոստանալ:

Ու ամենակարեւորը` բոլորին անխտիր գաղտնալսում ես, խախտելով մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Եւ սա արվում է մի նպատակով, որ Նիկոլ Փաշինյանն իր սիրելի գործիքը` Քրեական օրենսգիրքն անարգել օգտագործի, իր դատախազ-քննիչներն աջուձախ գործեր հարուցեն, իր կամակատար դատավորներն անարգել կալանքի սանկցիաներ տան, ընդդիմության քարոզչության պատասխանատուներին, շտաբների աշխատողներին բռնեն, մեկուսացնեն, թույլ չտան պայքարել իշխանության գալու համար: Սա նույնն է, որ բռնցաքամարտի չեմպիոնատում մեկի ձեռքերը կապես ու ասես` դե կռվեք, վազքի մրցույթին մասնակցողներից մեկի ոտքերը կապես ու ասես` տեսնենք ով առաջինը կհասնի ֆինիշին:

Եւ այս նենգ, ստոր օրենսդրական փոփոխությունն անող իշխանությունը գոնե այնքան բարոյականություն չունի, որ օրենքը, թեկուզ ձեւական առումով, կիրառի նաեւ իր կողմնակիցների նկատմամբ, կամ զերծ մնա ակնհայտ խախտումներից: Իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը աշխատանք խոստանում եւ անգամ աշխատավարձի չափ նշում քաղաքացուն: Տեսել ենք, թե ինչպես են 8 տարի ոչինչ չանելուց հետո թոշակ բարձրացնում, անվճար վիրահատություններ անում, դպրոց ու մանկապարտեզ բացում…

Նույնիսկ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ժամանակավորապես չկասեցրին, որ ֆորմալ հավասարություն ապահովեն:

Սրա լուծումը մեկն է` Ոսկե ձկնիկի պատմությունը պետք է կրկնվի` սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու եւ կոճակ սեղմողների միջոցով օրենքները կամայականորեն փոխելու հնարավորություններից: Վստահ եմ` անգամ մեր ժողովրդի ծով համբերությունն ու 18-ի էյֆորիայի հանդեպ հարգանք-հիշողությունն անսահման ու անսպառ չէ»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am