Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար Ադրբեջանին պատժելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով «Արցախ միությունը» մի շարք այլ կազմակերպությունների հետ որոշակի քայլերի է նախապատրաստվում: 24News-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանից։
«Դեռևս չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչ ենք անելու, գաղտնիության փուլ կա, քննարկումներ ենք անում: Ամեն դեպքում, մեխանիզմներ կան, բայց մեր հնարավորությւնները չափազանց սահմանափակ են, քանի որ մեր պետությունը ոչինչ անել չի ուզում: Եթե մենք ինչ-որ բան փորձում ենք անել կանխելու ուղղությամբ, դրան զուգահեռ պետությունը ոչինչ չի անում, մի բան էլ նպաստում է ցեղասպանական գործողությանը, ստացվում է, որ մեր ջանքերը չեն կարող արդյունք տալ»:
Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ իրենք փորձելու են օգտագործել միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները այնքանով, որքանով իրենց հնարավորությունները թույլ կտան:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ողջ քրիստոնյա աշխարհը լուռ, երբ Արցախում իրար հետևից քրիստոնեական տաճարներ են քնադվում, Արտակ Բեգլարյանը պատասխանեց.
«Միջազգային կառույցները հիմնականում նայում են տվյալ պետության դիրքորոշմանը, այս դեպքում ՀՀ-ն լուռ է, ոչինչ չի անում, մի բան էլ խրախուսում է Ադրբեջանին, ինչու պիտի այլ պետություն կամ կառույց իր գլուխը ցավի տակ դնի»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը