Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է.

«Էջմիածնի եկեղեցու ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում «երկու ապօրինի շինությունների քանդման» վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։

Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման ու անարգման մասին, հարցը քաղաքականացնելու ձախողված փորձ է»։

Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ Ստեփանակերտում ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպիսով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը «իր տարածքների նկատմամբ» (չակերտները-խմբ.), նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում»։

Սակայն վերջին ամիսներին մեծ թվով «իրենց հայրենիք» վերադարձած նախկին ներքին տեղահանված անձինք բազմիցս դիմել են պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ քանդելու բոլոր այն կառույցները, որոնք այդ տարածքներում «գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիան»։ Հայտնի է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ օկուպացված տարածքում օկուպացնող տերության կողմից առանց համաձայնության կառուցված կառույցները համարվում են ապօրինի՝ անկախ դրանց նպատակից, և, որպես կանոն, պետք է քանդվեն օկուպացնող տերության հաշվին։ Այդ պատճառով առկա է և՛ իրավական, և՛ բարոյական հիմք բոլոր այն կառույցների քանդման համար, որոնք հետագայում ապօրինի կառուցվել են այդ տարածքներում, որտեղ «Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սպանվել և արտաքսվել են ադրբեջանցիները» ։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը այն եզակի երկրներից է, որտեղ մզկիթները, եկեղեցիները և սինագոգները գտնվում են կողք կողքի, ինչը վկայում է մեր ժողովրդի կողմից կրոնական հանդուրժողականության և բոլոր կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող մշակույթի մասին։ Դարեր շարունակ Ադրբեջանում ազատորեն գործել են տարբեր կրոնների, այդ թվում՝ ուղղափառ, կաթոլիկ և հրեական պաշտամունքի վայրեր ու համայնքներ։ Այսօր, հավատարիմ մնալով այդ ավանդույթին, Ադրբեջանը «սեփական միջոցների հաշվին վերականգնում է կրոնական և մշակութային հուշարձանները, որոնք ավերվել և պղծվել են օկուպացիայի ժամանակ»։ Դրանց թվում արժե առանձնացնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերջերս կատարված վերականգնումը, ինչպես նաև Բաքվի հայկական եկեղեցու պետական պահպանությունը հակամարտության ողջ ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ողջ երկրում տարբեր դավանանքների պատկանող պաշտամունքի վայրերի շարունակական պահպանումը, վերականգնումը և պաշտպանությունը միշտ հստակորեն դրսևորել են մեր պետության և հասարակության հարգանքը կրոնական բազմակարծության նկատմամբ։

Էջմիածնի փորձերը՝ «աղավաղելու այս իրականությունը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել Ադրբեջանում», նման զգայուն պահին ծառայում են միայն տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված ջանքերի խաթարմանը։

Անցյալից մնացած քաղաքական սադրանքների դիմելու պրակտիկային և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կանխելուն ուղղված նման փորձերին պետք է մեկընդմիշտ վերջ տրվի»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am