ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները

ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք միությունը հրապարակում է նոր կարծիքներ, առաջարկներ ստանալու ակնկալիքով:

Նշվել է, որ լրամշակված տարբերակն այնուհետ ուղարկվելու է առաջիկա համապետական ընտրություններին մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերին:

«Արդյունքներն ամբողջացնելով, ինչպես նաև վերագնահատելով մեր Հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ հստակ դիրքորոշում կձևավորենք քաղաքական ուժերի նկատմամբ:

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր (ԱԱԾ զարգացման վերաբերյալ)

1. Համակարգն ապաքաղաքականացվելու է, օրենսդրորեն պատասխանատվություն է սահմանվելու ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական այլ բնույթի գործընթացներում ներգրավելու համար: ԱԱԾ-ում ծառայության չափանիշները լինելու են հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը, սահմանվելու է հասարակության վստահության բարձր նիշ։

2. ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ, նա չի կարող պաշտոնից կամայական որոշմամբ ազատվել, երկրի ղեկավարը նման որոշում կայացնելու դեպքում հաշվետու է լինելու ՀՀ Ազգային ժողովին։

3. Օրենսդրորերն հստակեցվելու է երկրի քաղաքական ղեկավարի իրավասության շրջանակներն ԱԱԾ գործունեությանը միջամտելու, կառույցին հանձնարարականներ տալու, հատկապես օպերատիվ աղբյուրների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու առումով, բացառվելու է գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք, նման բնույթի տեղեկությունները չեն գաղտնազերծվելու և չեն հրապարակվելու։

4. ԱԱԾ գործող աշխատակիցները ստանալու են դատա-դատախազական համակարգին հավասարազոր աշխատավարձ, ունենալու են բնակարանի, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական, գույքահարկից և հնարավոր այլ պետական վճարներից ազատման, ցածր տոկոսադրույքով վարկավորման և այլ ուղղություններով հստակ սոցիալական երաշխիքներ։

5. ԱԱԾ համակարգում վերականգնվելու է քննչական մարմինը, մասնագիտական շրջանակներում քննարկվելու է հետախուզությունը և պետական պահպանության ծառայությունը ևս վերականգնելու նպատակահարմարությունը։

6. Օպերատիվ-տեխնիկական, որոնողական, բարձր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ստորաբաժանումներն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանալու են IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։

7. Երկրի տնտեսության ազատականացման, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների հետ նույն գործառույթը չկրկնելու նպատակով ԱԱԾ-ից հանվելու է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկիցան, փոխարենն ուժեղացվելու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման, ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարը:

8. Բարձրացվելու է ԱԱԾ կրթական հաստատության կարգավիճակը, ներդրվելու են ժամանակակից կրթական ծրագրեր, ապահովվելու է բարձրակարգ նյութատեխնիկական բազա, սարքեր-սարքավորումներ։

9. Ստեղծվելու են սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացած, հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու պայմաններ, կադրային անարդար որոշումներ այլևս չեն լինելու, ներդրվելու է մեխանիզմ գործող աշխատակիցների օրինական շահերը կամայականությունից պաշտպանելու համար։

10. ԱԱԾ պահետազորում գտնվող աշխատակիցները լինելու են պետության հովանու ներքո, նրանց ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում։

11. Ավանդույթի ուժով Դեկետեմբերի 20-ը վերականգնվելու է որպես ԱԱԾ աշխատակցի օր»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
18 տարեկան անփորձ երեխաներին սահման տանել չի կարելի․ մենք Եռաբլուր ունենք․․․ Գագիկ Ծառուկյան (video) «Նիկոլն Աննային բերման ենթարկեց, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Դուք մտածում էիք՝ Ադրբեջանը մեր կողմի՞ց է․ Արցախի կորուստը մեզ համար կատաստրոֆիկ է․ ռուս քաղաքագետ (video) «Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա ասում են՝ տատը թուրք ա. ինքն ինձ պետք ա՞, որ հանդիպեմ». մասիսցի (video) «Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times «Թե քաղաքական, թե հասարակական մակարդակում համերաշխության առաջնահերթությունը անհրաժեշտություն է. այստեղ է, թերևս, կարևոր համաներման գաղափարը». Հակոբ Բադալյան «Դու ո՞վ ես, ինչի՞ էկար, արա՛, դե տանջում ես մեզ՝ շան բաժին ես մեզ սարքել»․ կարծիքներ՝ Մասիսից (video) Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 կուսակցությունները համատեղ դիմել են ԵՄ ղեկավարությանը Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը «Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը». Վահե Հովհաննիսյան Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am