Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր և հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը գրում է․
«Կանդազին էլ բռնեցին.
Ուրեմն 8 տարի կառավարում ես ու միայն ընտրություններից մի քանի ամիս առաջ Բանակում ծառայությունը կրճատում ես, թոշակները բարձրացնում ես, առողջապահական համակարգին միլիարդներ ես հատկացնում, գյուղացուն 0 տոկոսով վարկեր ես սկսում տրամադրել, գիշեր ցերեկ համերգներ քեֆ ուրախություններ ես ֆինանսավորում ու դա համարում ես, որ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ չէ: Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես:
Ինչ խոսք, ընտրությունները ՇԱՏ ԱՐԴԱՐ, ԱԶՆԻՎ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ պայմաններում են անցնելու»:
