ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները երկու անգամ ստուգել են Սպիտակ տանը հրաձգություն իրականացրած Քոուլ Թոմաս Ալենին՝ զենք գնելուց հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ալենը 2023 թվականին Կալիֆոռնիայում գնել է 38-րդ տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակ, իսկ 2025 թվականին նույն նահանգում ձեռք է բերել 12-րդ տրամաչափի որսորդական հրացան։ Երկու դեպքում էլ գնման ժամանակ նա տրամադրել է անձնական տվյալներ, որոնք այնուհետև փոխանցվել են ՀԴԲ-ին՝ ստուգման համար։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտնել էր, որ Ալենը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։
Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է Գաղտնի ծառայության մի սպա։ Հրաձիգը ձերբակալվել է. պարզվել է, որ նա 31-ամյա Ալենն է։
