Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան
Ապրիլի 27-ին Գաբալաում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը Անդրեյ Բաբիշի հետ՝ ընդլայնված կազմով։
«Չեխիայի վարչապետի այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին․ մենք ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։
«Այսօր տեղի ունեցավ կարծիքների փոխանակում բազմաթիվ հարցերի շուրջ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ և ավելի գլոբալ բնույթի», — հավելել է Ալիևը։
