Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ Վաշինգտոնում Սպիտակ տանը թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ։
Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված նողկալի/ստոր գործողություն է և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորված անվտանգության աշխատակցին։
