Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը պատմել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին։
«Ուրախ էի այսօր Իսլամաբադում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար, Նորին գերազանցություն Սեյեդ Աբաս Արաղչիի եւ նրա պատվիրակության հետ։ Տեղի ունեցավ շատ ջերմ, սրտալից զրույց տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի մասին։ Մենք քննարկեցինք նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ներառյալ Պակիստանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը»,- գրել է Շարիֆը Х սոցցանցում։
Հիշեցնենք, որ իրանական պատվիրակությունը պաշտոնական այց էր կատարել Պակիստան։
Սակայն, հակառակ մի շարք լրատվամիջոցների հայտարարությունների, Իրանը հերքել է, որ գնում է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու նպատակով։
