«Մարտին Ադրբեջանը կփորձի սրել սահմանային իրավիճակը». Արամ Սարգսյան, Սուրեն Սարգսյան
«Ադրբեջանը, միշտ էլ, կարևոր ներքաղաքական իրադարձություններից, ընտրություններից, դեպքերից առաջ սրում է սահմանային իրավիճակը և չի բացառվում, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակահատվածում սրվի սահմանային վիճակը»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Այս քայլով Ադրբեջանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը այլ ուղղությամբ»,- հավելեց Արամ Սարգսյանը շեշտելով՝ «2018թվականին Ադրբեջանի համար առավել կարևոր է ոչ թե իրենց կայանալիք նախագահական ընտրությունները, այլ՝ Ռուսաստանի, քանի որ այդ ընթացքում Ռուսաստանը սևեռված կլինի իր ներքին խնդիրների կարգավորմանը: Ես չեմ բացառում, որ մարտին ադրբեջանցիները փորձեն արկածախնդրության գնալ, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, որ կարողանանք ոչ թե սկսել, այլ կանխել պատերազմը: Կարևոր է նաև, թե ի՞նչ կլինի Հայաստանում ապրիլի 9-ին»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ ինչքան էլ ՀՀԿ-ն իրավիճակը կանխորոշված է համարում, այնուամենայնիվ, ինքը դրանում համոզված չէ, քանի որ տեսնում է, որ կան այլ տրամադրություններ: Քրիստինե Աղաբեկյան
