ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չսեղմել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումների վրա, ինչպես նաև խուսափել այն հղումներից, որոնք ունեն իրական հասցեն քողարկելու նշաններ, որպեսզի բջջային հեռախոսները և այլ սարքերը չվարակվեն վնասակար ծրագրերով, որոնք մուտք են ապահովում խարդախների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Բջջային սարքերի վրա վնասակար ծրագրերի տեղադրումը կանխելու նպատակով օգտատերերին խորհուրդ է տրվում չանցնել կասկածելի ծագում ունեցող հղումներով, այդ թվում՝ իրական հասցեն քողարկելու նշաններ ունեցող (հղումների կարճացման ծառայությունների օգտագործում)»,- գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից։

Այնտեղ նաև հորդորել են չբացել այն հղումները, որոնք տեղակայված են ՌԴ ազգային դոմենային տիրույթից (.ru) դուրս գտնվող դոմենային անունների վրա, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման գոտիներում (.site, .xyz, .click, .top, .link և նմանատիպ այլն), այդ թվում՝ մեսենջերի պաշտոնական վեբ տարբերակը նմանակող հղումները։


Դրանք բացելիս գոյություն ունի չարագործների կողմից հաշվին չարտոնված մուտք ստանալու ռիսկ՝ մուտքային տվյալները (հեռախոսահամար և գաղտնաբառ) ներմուծելու դեպքում։ Դա կարող է հանգեցնել հաշվի օգտագործմանը հակաիրավական նպատակներով։

Բացի այդ, ՆԳՆ-ն խորհուրդ է տալիս չբացել և չգործարկել այնպիսի գործարկվող ֆայլեր, որոնց ձևաչափը չի համապատասխանում հայտարարված բովանդակությանը կամ ունի օգտատիրոջը խաբելու նշաններ։

 

 

Օրինակ՝ այնպիսի ֆայլեր, ինչպիսիք են «Список.apk», «Фото.apk», «Видео.apk», «Документ.apk» և նմանատիպ այլ անվանումներով ֆայլերը, որտեղ .apk ընդլայնումը մատնանշում է Android հարթակի համար նախատեսված հավելվածի տեղադրման փաթեթը, այլ ոչ թե պատկերի, տեսանյութի կամ տեքստային փաստաթղթի ֆայլ։ «[Պետք է] ուշադրություն դարձնել նույնիսկ ծանոթ կոնտակտներից ստացված հաղորդագրություններին, որոնք պարունակում են հղումներ կամ գործարկվող ֆայլեր»,- նշել են գերատեսչությունում։

Նման հաղորդագրություններ ստանալիս ավելի լավ է հեռախոսով կապ հաստատել ուղարկողի հետ՝ հաղորդագրությունն ուղարկելու փաստը հաստատելու համար։ Դա թույլ կտա բացահայտել հնարավոր հակաիրավական գործողությունները տվյալ մարդու նկատմամբ, որն ինքը կարող էր դառնալ խարդախների զոհը։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am