«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղ նշվել է, որ պատմական փաստերի հետ առերեսվելը հասարակական իրազեկությունը բարձրացնելու, միմյանց ու անցյալը հասկանալու և պատմական վերքերը անկեղծ մոտեցմամբ ամոքելու անխուսափելի քայլ է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

 

դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը, վերականգնողական արդարադատության միջոցներին դիմելն այն կարևոր ուղին է, որով կառուցվում է համատեղ և հավասար ապագան ու հանրային համերաշխությունը։

Նշվել է, որ 111 տարի է անցել 1915-ի ապրիլի 24-ին սկսված էթնիկ, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ ավելի քան 200 հայ մտավորական աքսորվեց ու սպանվեց։ Ապրիլի 24-ին սկսված այդ գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանությամբ։ Այս հողերի քրիստոնյա այլ ժողովուրդները նույնպես ծանր գին վճարեցին այդ քաղաքականության ու գործելակերպի պատճառով ու կոտորվեցին։

 


Այսօր արդեն ակնհայտ է, որ պատմական մոլորություն է եղել այս հողերում ապրող տարբեր ժողովուրդների և հավատքների, ինքնությունների և մշակույթների մոռացության մատնումը, այլ կերպ ասած՝ այն մտայնությունը, որը միտված էր տարբերությունները ջնջելուն և ոչնչացնելուն, անտեսելուն ու միատարր հասարակություն ստեղծելուն։

Այն համընդհանուր ճշմարտությունը, որ այս հողերի վրա ոչ մի էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք չպետք է գերակայի մյուսի նկատմամբ, որ բոլորը հավասար են և ազատ, պետք է ընդունվի ու յուրացվի թե սոցիալապես և թե քաղաքականապես։

 

 

«Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի ու Կովկասի աշխարհագրությունը, պատմական իրողությունների և ամոթի հետ առերեսվելու հետաձգումը կամ չիրականացվելը, որոնք մեր ապրած հողերը դարձրել են անպտուղ, չի ծառայում սոցիալական խաղաղությանը կամ ճշմարտության բարձրաձայնմանը։ Մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը բխում է մեր ժողովուրդների կարիքից և շահերից»։

DEM կուսակցությունը դա նաև համարում է միջոց Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար։

«Այս զգացումով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը և վշտով ու հարգանքով հիշում այդ ժամանակահ կոտորված մեր մարդկանց։ Մենք մեր սրտերում խորը զգում ենք այս մարդկային մեծ ողբերգությունը»-, ամփոփվել է հայտարարությունը։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am